Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը![]() 1 հունիսի 2024 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, գրում է Sputnik Արմենիան։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հացադուլ էր հայտարարել, երբ ԱԳՆ–ի շենքի մոտ նրա նախնական ձերբակալումից անցել էր 6 ժամ, բայց նրան ոչ ազատ էին արձակել, ոչ էլ ձերբակալման որոշում էր կայացվել։ Փաստաբանի տեղեկություններով` Հարությունյանն այս պահին առողջական խնդիր ունի, ու նա ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում։ Մայիսի 31–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ ԱԳՆ–ի դիմաց տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների հիմքով» 28 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել է Քննչական կոմիտեն։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները մայիսի 31–ի երեկոյան հաջակցություն ձերբակալվածների հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |