Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը 3 հունիսի 2024 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն աջակցություն է հայտնել ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաների իրավունքին և կոչ արել կառավարությանը զսպվածություն ցուցաբերել, հարգել իրենց անհամաձայնությունը հայտնելու մարդկանց հիմնարար իրավունքը: Այդ մասին ասվում է ինստիտուտի X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը խաղաղության դիմաց Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է: Նշվում է նաև, որ իշխանությունների այս որոշումը համաձայն չեն նաև խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, որոնք փորձում են իմպիչմենտի գործընթաց սկսել վարչապետի դեմ։ «Լեմկինի ինստիտուտը ընդունում է այդ ճանապարհի երերուն լինելն ու այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և հետագայում ամբողջ բնակչության՝ ավելի քան 100, 000 մարդու բռնի տեղահանման լույսի ներքո: Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների կառավարություններին, ցուցաբերել զսպվածություն և հարգել իրենց անհամաձայնությունը հայտնելու մարդկանց հիմնարար իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |