Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել 3 հունիսի 2024 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ տարածքում թիրախներին հարվածելու համար Կիևին արևմտյան զենք կիրառելու թույլտվությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։ «Կցանկանայի նախազգուշացնել ամերիկացի գործիչներին սխալ հաշվարկներից, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ: Անհասկանալի պատճառներով նրանք թերագնահատում են այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռյաբկովը, գրում է «Իզվեստինա»։ Նա հորդորել է ԱՄՆ պաշտոնյաներին «ամենայն լրջությամբ վերաբերվել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումներին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաշքենդում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, հատկապես՝ Եվրոպայում, հատկապես փոքր երկրներում, խիտ բնակչությամբ, պետք է տեղյակ լինեն, թե ինչի հետ են խաղում։ Նա հավելել է, որ այդ գործոնը նրանք պետք է հաշվի առնեն՝ նախքան ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին խոսելը։ Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |