Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը լավ ստուգողական խաղ ցույց կտանք

Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը  լավ ստուգողական խաղ ցույց կտանք

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Սլովենիայի հետ հունիսի 4–ին կայանալիք ընկերական խաղից առաջ ասուլիսում ասել է, որ թիմը լավ հավաք է անցկացրել և ակնկալում է, որ լավ ստուգողական խաղ ցույց կտան։

«Մեր թիմը լավ հավաք է անցկացրել։ Որևէ դժգոհություն չունեմ տղաներից։ Ակնկալում եմ, որ լավ ստուգողական խաղ ցույց կտանք, որը մեզ հնարավորություն կտա տեսնել ֆուտբոլիստներին, նրանց պատրաստվածությունը և շարունակել նախապատրաստությունը Ազգերի լիգային»,- ասել է Պետրակովը, գրում է Aysor.am-ը։

Նա նաև ասել է, որ հավանում է Սլովենիայի թիմը, դիտել է վերջին խաղը։

«Մարզիչը վաղուց է աշխատում այս թիմի հետ։ Արժանի էին Եվրոպայի առաջնությունում խաղալուն»,–ասել է նա։

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ: Խաղը կմեկնարկիԵրևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Հունիսի 7-ին հավաքականը ստուգողական խաղ կանցկացնի Երևանում՝ Ղազախստանի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---