Սալիվանն ու Քըլըչը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը![]() 4 հունիսի 2024 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչը հունիսի 3–ի հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նրանք նաև ողջունել են հարաբերությունների բարելավումը Հունաստանի և Թուրքիայի միջև, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ Զրուցակիցները շեշտել են «ՀԱՄԱՍ»–ի կողմից անհապաղ հրադադարի մասին Իսրայելի առաջարկն ընդունելու սուր անհրաժեշտությունը։ 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |