Միրզոյան․ Անկարայի հետ գործընթացում ժամանակն է, որ տեսնենք գետնի վրա իրականացվող պայմանավորվածությունները

Միրզոյան․ Անկարայի հետ գործընթացում ժամանակն է, որ տեսնենք գետնի վրա իրականացվող պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում, անդրադառնալով տարբեր երկրների հետ հարաբերութուններին, հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունեն:

«Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում: Ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք նաև գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ»,-ասել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը։

Միրզոյանն այդ մասին խոսել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է, որ Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և պատմական հնարավորություն է համարում խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն ակնկալվում է։

Էրդողանը մշտապես հայտարարում է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։

 Ուշագրավ
---