IDBank-ն ու Դալման աջակցում են Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրին![]() 4 հունիսի 2024 - 14:58 AMT PanARMENIAN.Net - IDBank-ը միացել է Դալմա Գարդեն Մոլի Green Challenge-ին` Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագրին աջակցելու համար: Որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով Կովկասյան ազնվացեղ եղջերուների տեսակը Հայաստանի տարածքում 1954 թվականին արդեն անհետացել էր, ու կենդանին ընդգրկվեց Հայաստանի Կարմիր գրքում: WWF – Հայաստանի ջանքերով արդեն տարիներ շարունակ իրականացվում է մանրամասն մշակված ծրագիր` Կովկասյան ազնվացեղ եղջերուներին բազմացնելու և Հայաստանում վերաբնակեցնելու նպատակով: Այսպիսի մեծ նշանակությամբ նախաձեռնությունները հնարավոր է իրականացնել միայն համախոհների հետ միավորվելով, ուստի IDBank-ն ընդունել է Dalma Garden Mall-ի #GREENCHALLENGE կանաչ մարտահրավերը` միանալու WWF - Հայաստանի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրին: Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է. բանկը պարբերաբար իրականացնում է բնապահպանական նշանակության նախագծեր գործընկեր Իդրամ ընկերության հետ: Ընկերությունների համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության նախորդ ծրագիրը ևս բնապահպանական էր. «Մի դրամի ուժն» ուղղվել է Իմ անտառ Հայաստան հիմնադրամին` անտառվերականգնման ծրագրերն ի կատար ածելու համար: Դալմայի և WWF - Հայաստանի հետ համագործակցության շրջանակում IDBank-ը նվիրատվություն է կատարում ծրագրին և աջակիցը դառնում ազնվացեղ եղջերուների վտանգված տեսակի բազմացման ու վերաբնակեցման գործի։ Green Challenge-ի նպատակն է փոքր ներդրումով մեծ ազդեցություն ունենալ՝ համախմբելով Հայաստանի սիմվոլների պահպանությամբ մտահոգված ընկերություններին, և համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի բնություն բաց թողնել թվով 10 եղջերուի։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |