Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում![]() 4 հունիսի 2024 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Նա այդ մասին ասել է բելառուսական Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևան քաղաքում», - Բելառուսի Մինսկի մարզի նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որին անդամակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների ղեկավարները։ ԵՄԿԽ-ի հանդիպումներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |