ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի 4 հունիսի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ԱԺ–ում հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այդ մասին նա խոսել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ: Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է, հայտնում է Արմենպրեսը։ «Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն այդ առումով»,- ասել է Հովհաննիսյանը։ Տարեսկզբին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Եվրամիությունն ուսումնասիրում է ՀՀ–ին ռազմական աջակցության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հնարավորության հարցերը։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |