Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy![]() 4 հունիսի 2024 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է, որ հայկական կոնյակը կվերանվանվի Armenian brаndy։ Անվան առաջարկը եղել է մարքեթինգային ընկերության՝ «Տեկպոնի» կողմից, հայտնում է «Առավոտը»։ Նա այդ մասին խոսել է՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական կապերի հեռանկարը ՀՀ-ԵՄ խորը, համապարփակ և ընդլայնված գործընկերության ծրագրի շրջանակներում։ Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները։ Վերաբրենդավորման և բրենդի առաջ մղման աշխատանքների համար, ԵՄ-ն 2․6 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին՝ ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 2․6 միլիարդ դոլարին, Գևորգ Պապոյանը մանրամասնել է, որ այդ միջոցները նախատեսված են մի քանի ծրագրերի համար՝ ճանապարհաշինարարության, գյուղացիական տնտեսությունների աջակցություն և այլն։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ լոգիստիկ կապերին, որոնք բարդացել են ՌԴ-Ուկրաինա հակամարտության արդյունքում՝ Պապոյանն ասել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և ԱՀԿ-ի կանոններով, այն երկրները, որոնք կազմակերպության անդամ են և դեպի ծով ելք ունեն, պարտավոր են դեպի ծով ելք չունեցող երկրին տալ ծովին՝ անխոչընդոտ հասանելիություն․ Թուրքիան և Վրաստանն այդ պարտավորությունը Հայաստանի հանդեպ չեն կատարում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |