«Շուշի» բարեգործական հիմնադրամը փակման եզրին է12 մայիսի 2009 - 20:51 AMT PanARMENIAN.Net - «Շուշի» բարեգործական հիմնադրամը գտնվում է փակման եզրին: Այդ մասին Երեւանում լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը : «Իր գործունեության ողջ ընթացքում հիմնադրամը գոյատեւել է սփյուռքի ֆինանսական նվիրատվությունների հաշվին: Պետության կողմից ֆինանսական աջակցություն մենք չենք ստացել: Սակայն այժմ, ճգնաժամի պատճառով, մենք ստիպված ենք սառեցնել հիմնադրամի տարբեր ծրագրեր», - նշել է Բակուր Կարապետյանը:«Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավարը հաղորդել է, որ ապրիլի կեսերին նա բաց նամակ էր հղել Հայաստանի խոշոր ձեռներեցներին եւ խնդրել աջակցություն ցույց տալ, որպեսզի հիմնադրամը կարողանար շարունակել իր գործունեությունը, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չի ստացել: «Շուշի» բարեգործական հիմնադրամը գործում է 2000 թվականից: Իր գործունեության ինը տարիների ընթացքում հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրագործել` ԼՂՀ-ին միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով: «Շուշի» հիմնադրամը ծրագրում էր նաեւ թանգարանների բացում Շուշի քաղաքում, ինչը կնպաստի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա |