Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա![]() 4 հունիսի 2024 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ–ում բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ասել է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների համատեքստում պատժամիջոցային գործողությունները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։ Պատասխանելով հարցին, թե ԵՄ-ից ինչ ներդրումներ կլինեն Հայաստանի տնտեսությունում, նախարարը պարզաբանել է, որ ՀՀ–ի և ԵՄ–ի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկություն կա, բայց միևնույն ժամանակ կան նաև որոշ սուբյեկտիվ գործոններ, որոնք խանգարում են, գրում է Sputnik Արմենիան։ «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և ինչպես հայտնի է, ԵՄ երկրները մեծ քանակությամբ պատժամիջոցներ են սահմանել ԵԱՏՄ–ի խոշորագույն տնտեսության ռուսական տնտեսության դեմ։ Այս ֆոնին մեր գործողությունները շատ հաճախ գործնականում տարբեր են: Պատժամիջոցները տարբեր խնդիրներ են ստեղծում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում։ Օրինակ խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է։ Այս ապրանքների վաճառքի հիմնական շուկաներից մեկը նախկինում եղել է եվրոպականը։ Հիմա շուկայի կառուցվածքի աստիճանական փոփոխություն է տեղի ունենում նշված պատճառներով»,– հավելել է Պապոյանը։ Հայաստանում երկար տարիներ տնտեսական փոխհարաբերությունների պատշաճ դիվերսիֆիկացիան բացակայել է ու խնդիրներ ստեղծել երկրի համար։ Ընթերցեք նաև․ Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |