ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին![]() 5 հունիսի 2024 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին, որը կանցկացվի հունիսի 17-21-ը՝ Փարիզում։ Ինչպես հայտնել են Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատից, ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 1800 մասնակցի 90 երկրից, ինչպես նաև մոտ 98,000 այցելուի և մասնագետի, հայտնում է Արմենպրեսը: «Հայաստան» տաղավարը կհյուրընկալի Ֆրանսիա- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ և հայկական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների պատվիրակությունը։ Սա հնարավորություն կընձեռի հայկական այս ընկերություններին առաջին անգամ ներկայացնելու իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները Եվրոպայի միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։ Ցուցահանդեսի ընթացքում հունիսի 18-ին GICAT տաղավարում (Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության կազմակերպություն) տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված Հայաստանի կարիքներին պաշտպանության ոլորտում և Ֆրանսիայի հետ ընթացիկ համագործակցությանը: Համաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, GICAT-ն ու իր անդամները, ինչպես նաև Ֆրանսիա - Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամներ։ Eurosatory պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը կղեկավարի Ֆրանսիա - Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը` Տիգրան Առաքելյանի նախագահությամբ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |