Երևանի գինու օրերով պայմանավորված, մայրաքաղաքի որոշ հատվածներ փակ կլինեն![]() 6 հունիսի 2024 - 10:44 AMT PanARMENIAN.Net - «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային այլ աշխատանքների նպատակով մի քանի փողոցներում երթևեկությունը դադարեցվել է միջոցառումից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի ժամը 08:00-ն, հայտնում է քաղաքապետարանը։ Ըստ այդմ՝ դադարեցվում են հետևյալ փողոցների երթևեկությունը՝ - Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկին խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար: - Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը: - Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի ետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ: - Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոց հատման հատվածի անցանելիությամբ: - Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |