«Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի![]() 6 հունիսի 2024 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի։ Այդ նպատակով կառավարությունը 122 մլն 992 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին՝ համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ըստ հիմնավորման՝ համերգասրահում համերգների և մշակութային իրադարձությունների այլընտրանքային վայր ունենալու նպատակով նշված հատվածում նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում հանդես գալու կամերային, նոր ֆորմատի համերգային և կրթական ծրագրերով, թեմատիկ զրույցներով և այլն։ Համերգասրահի աջ կողմում գտնվող աստիճանավանդակը նույնպես ունի նորոգման կարիք։ Նախատեսվում է նաև նորոգել համերգասրահի ստորգետնյա այն հատվածը, որտեղ իր գործունեությունն է ծավալում «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի «Բարեկամություն» անսամբլը։ Այդ տարածքում անհրաժեշտություն կա փորձասենյակների, հանդերձարանների և սանհանգույցների նորոգման, ինչպես նաև տարածքը նոր ընդարձակ հանդերձարաններով համալրման, ինչը թույլ կտա հետագայում ոչ միայն անվանի արտիստներին, այլև երգչախմբերին և այլ մեծ կոլեկտիվներին հավուր պատշաճի ապահովել համապատասխան հանդերձարաններով։ Համալիր այս աշխատանքների շրջանակում նախատեսվում է նորոգել նաև համերգասրահի 1-ին և 2-րդ հարկերի ճեմասրահները, ինչպես նաև դահլիճում կատարել թատերահարթակի և պարտերի ընթացիկ նորոգման և ամֆիթատրոնի, թատերահարթակի, աջ ու ձախ օթյակների բազրիքների փափուկ հատվածների նորոգման, բեմի դիմային հատվածի հիմնանորոգման և կողային հատվածների երեսպատման աշխատանքներ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |