ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել![]() 7 հունիսի 2024 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերն ուսանողների կրթության և մասնագիտացման գործում, հունիսի 7–ին ստորագրել են գործակցության հուշագիր։ Ըստ դրա՝ ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում ներգրավվելու են նաև Ucom ընկերության փորձառու աշխատակիցները։ Բացի դրանից՝ ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան։ Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ։ Հուշագրով նախատեսված է նաև, որ ընկերությունը, ըստ նպատակահարմարության և իր հայեցողությամբ, թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովելու է աշխատանքով։ «Ես համոզված եմ, որ այս հուշագիրը կընձեռի նոր հնարավորություններ մեր ուսանողների համար։ Այն կամրապնդի կապը ակադեմիական և գործնական ոլորտների միջև՝ ապահովելով առավել բարենպաստ պայմաններ գիտելիքների և մասնագիտական հմտությունների զարգացման համար։ ԵՊՀ-ն մշտապես ձգտում է ապահովել ուսանողներին բարձրորակ կրթությամբ, և Ucom ընկերության հետ այս համագործակցությունը մեզ թույլ կտա նորարարական լուծումներով և տեխնոլոգիաներով հարստացնել մեր կրթական ծրագրերը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ «Այսօր աշխարհում բոլորը գիտեն, որ ցանկացած ընկերության հաջողություն կախված է աշխատակիցներից, ներգրավված տաղանդներից։ Հայաստանում էլ շատ կարևոր է աշխատել երիտասարդների հետ, պատրաստել նրանց հետագա կարիերայի կառուցմանը։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ պետք է մեր ներդրումն ունենանք այսօրվա ուսանողների գործնական ապագայի մեջ և դրա համար էլ ուրախ ենք հաստատել այս համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ընձեռելով նոր հնարավորություններ ու հաջողություններ ինչպես ուսանողների, այնպես էլ երկու կառույցների համար։ ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |