ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ![]() 8 հունիսի 2024 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։ Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին խորհրդի ընտրություններում հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի՝ Հայաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Ադրբեջանի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվել է խորհրդի անդամ։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների երկու երրորդի քվեն, այն է՝ 125 ձայն։ ՄԱԿ տնտեսական ու սոցիալական խորհրդին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառությունները և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, այն է՝ Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացումը, մարդկային կապիտալի զարգացումը, կանանց և երիտասարդների տնտեսական կարողությունների ամրապնդումը, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և միջին եկամուտ ունեցող երկրների առաջնայնությունների առաջ մղումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, հանդիսանում է ՄԱԿ-ի հիմնական մարմիններից մեկը։ Այն բաղկացած է ՄԱԿ անդամ 54 երկրներից և զբաղվում է կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարթությունների առաջմղման հարցերով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |