Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը![]() 10 հունիսի 2024 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի սահմանները։ Այդ մասին նա հունիսի 8-ին հայտարարել է թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, հայտնում է Panorama.am-ը։ «Մենք (Իրանը – Խմբ.) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, սակայն չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները»,–ասել է նա։ Իրանը 44–օրյա պատերազմից հետո պաբերաբար հայտարարում է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |