Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում![]() 11 հունիսի 2024 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը Երևանում ընթացող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում հայտարարել է, որ ԱՄՆ–ն շարունակելու է աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում։ «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը՝ «Արծիվ գործընկեր», սպասում ենք ավելիի։ Նաև կիբերանվտանգության ոլորտում, սահմանների անվտանգության, պարենային ու էներգետիկ անվտանգության ասպարեզում ենք ակնկալում աշխատել»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Ջեյմս Օ՛Բրայենը նշել է նաև, որ այդ ուղղություններից զատ ԱՄՆ-ն նաև աջակցում է տևական խաղաղության հաստատման ջանքերին տարածաշրջանում, նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ «Եթե տևական խաղաղություն լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այդ հնարավություններն ավելին կլինեն և ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել եղած ջանքերին»,-ասել է նա։ Ըստ նրա՝ ՀՀ-ի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իրենց ցանկությունը և ԱՄՆ-ն հպարտ է աջակցել ժողովրդավարության ջանքերին։ «Գիտենք, որ ՀՀ-ի համար անվտանգությունը, բարեկեցությունը և ժողովրդավարությունը միասին զուգահեռ կողք-կողքի գոյություն ունեն և նշված երեք աշխատանքային խմբերն աշխատում են մեր ռազմավարական երկխոսության շրջանակում»,-ասել է նա։ «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժությունն անցկացվել է ՀՀ–ում 2023–ի սեպտեմբերին, որին մասնակցել են ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը և 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |