Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին։

Այցի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելի միջև և ոչ միայն: Նա կայցելի Երևան, Գյումրի և, ինչպես նշվում է, եթե ժամանակը ների, նաև Կապան, հայտնում է Panorama.am-ը։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների և համայնքային կազմակերպությունների հետ:

Ասատրյանը կմասնակցի նաև Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, քույր քաղաքների հարաբերություններին, ժողովրդավարությանը, արդյունավետ կառավարական կառույցներին, կայունությանը, առևտրին, զբոսաշրջությանը և տեխնոլոգիական գործընկերությանը նվիրված պանելներին և քննարկումներին:

Գլենդելի բնակչության 40%-ից ավելին հայեր են։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---