Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոններ![]() 13 հունիսի 2024 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանն արծաթե մեդալներ են նվաճել Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ավարտված մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությունում: Կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը: Վերջին՝ 11-րդ տուրում, հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության է հասել հնդիկ Ռավի Ռակշիտայի նկատմամբ: Մարիամ Մկրտչյանը կես միավոր է զիջել չեմպիոնի տիտղոսը նվաճած Դիվյա Դեշմուխին։ Տղաների պայքարում 17-ամյա Էմին Օհանյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Էմինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է 4-րդ տեղը։ ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |