Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ13 հունիսի 2024 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և «հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ»։ «Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել: Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։ Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն»,–ասվում է հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենցաներ էին խմում ու իրենց մեղադրում դավաճանության մեջ, երկու ժամում հանձնվեցին»։ Նա նաև ասել է, որ «այդ մարդիկ մի քանի միլիարդ դոլարի զենք են հանձնել Ադրբեջանին»։ «Հիմա եկել, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձեցին, այնպես էլ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց թող կղերաֆեոդալական էլիտան իմանա, որ Հայաստանում կառավարության փոփոխություն չեն կարող իրականացնել»,–ասել է Փաշինյանը։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները Երևանում և մարզերում քամուց վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել ծառեր Վնասվել են էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, փակվել ճանապարհներ ԵԽԽՎ-ն բանաձևով հավանություն է տվել խաղաղության գործընթացին և կոչ արել Բաքվին ազատել բոլոր հայերին Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ |