Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը![]() 14 հունիսի 2024 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում։ «Տեղեկացնում եմ սրտացավ և մտահոգ, ծանոթ և անծանոթ մարդկանց, որ այսօր ավարտվում է 5-օրյա (մի քիչ պակաս) բողոքի հացադուլս»,- գրել է նա։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր հացադուլը բողոքի հացադուլ է և դրանով իր մասնկացությունն է բերում ընդհանուր ընդվզմանը։ Նա հայտարարել է, որ բողոքում է Հայաստանը ոչ իրավական դարձնելու իշխանության գործողությունների դեմ, և բոլորին կոչ է արել «միանալ սրբազան շարժմանը»։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |