Հայաստանը ձգտում է Սիլիկոնային հովիտ

PanARMENIAN.Net - Երեւանում անցնում է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստը: Հայկական կողմից համանախագահը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն է, ամերիկյան կողմը ներկայացնում է Եվրոպայում եւ Եվրասիայում ԱՄՆ պետդեպարտամենտի արտաքին օգնության համակարգող Դենիել Ռոզենբլյումը:



Ինչպես նշել է Ն.Երիցյանը, համագործակցությունը ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ առաջին հերթին թույլ կտա հայ արտադրողին դուրս գալ նոր շուկաներ եւ ներգրավել արտերկրի ներդրողներին: «Նիստում կքննարկվեն հաղորդակցությունների ոլորտում համագործակցության եւ մեր ընկերությունների ներգրավումը ԱՄՆ Սիլիկոնային հովտի աշխատանքներին»,-ասել է Երիցյանը լրագրողներին:



Ճգնաժամի պայմաններում Երիցյանը կարեւորում է համագործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ, որը օգնում է Գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում, նշել է երկրում ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավորապես, հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխման հետեւողականության անհրաժեշտությունը:



Նիստի ժամանակ, ըստ Ներսիսյանի, կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ կողմերին հետաքրքրող այլ հարցեր: «Ես հուսով եմ, որ նիստի ավարտին մենք կկարողանանք դուրս գալ համագործակցության նոր մակարդակի այս հարցերում»,-հավելել է Երիցյանը:



2000-2008թթ. Հայաստանում ընդհանուր առմամբ ներդրվել է 238 մլն դոլար, ուղղակի ներդրումներն այդ թվում կազմել են 140 մլն դոլար, իսկ 2008թ. ընդհանուր ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 30 մլն դոլար, որոնց թվից անմիջական ներդրումները` 17 մլն դոլար:



Արտահանման գծով ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 52 մլն դոլար, իսկ ներկրման գծով` 219 մլն դոլար:



2009թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գրանցվել է 536 ամերիկյան ձեռնարկություն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---