Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»![]() 17 հունիսի 2024 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան X-ի միկրոբլոգում։ Նրան ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ։ Վերման նաև իր տպավորություններ է ներկայացրել այցից X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունն արժանի են հիացմունքի։ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը։ Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր։ Ինձ համար պատիվ էր հարգանքի տուրք մատուցելու պատմության այս ողբերգական էջի զոհերի հիշատակին»,- գրել է նա։ Հունիսի 17-ին Երևանում մեկնարկում է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։ Նրանք հունիսի 17-ին և 18-ին կքննարկեն քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների հետ համագործակցության, տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |