Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ![]() 17 հունիսի 2024 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության որոշ երկրների դեսպանների hետ։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ, քանի որ մենք բանակցություններ ենք սկսում գործընկերության նոր ծրագրի շուրջ։ Այս անգամ կարծիքների օգտակար փոխանակում եղավ Հայաստանում հավատարմագրաված դեսպանների հետ»,–ասվում է գրառման մեջ։ Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին։ Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |