ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է![]() 17 հունիսի 2024 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը՝ նշելով, որ նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Դա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- պատասխան արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունից «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան։ Հունիսի 12-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է ՀԱՊԿ-ը լքելու մասին՝ հայտարարելով, թե Հայաստանի նախկին իշխանությունները «ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից ասացին, թե կառույցը, հենվելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունների վրա, համարում է, որ Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |