Վուկ Յերեմիչն Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է Բելգրադ13 մայիսի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 12-ին Մադրիդում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : Մադրիդում տեղի են ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումները Սլովենիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Հունգարիայից եւ Սերբիայից իր գործընկերների հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների, բարձրաստիճան այցերի կազմակերպման հետ կապված հարցեր: Նախարարներն անդրադարձան նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնմանը: Էդվարդ Նալբանդյանն իր սերբ գործընկերոջը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները: Վուկ Յերեմիչը, շնորհակալություն հայտնելով Կոսովոյի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար, ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարանում Կոսովոյի հարցի դատաքննության ընթացքը եւ սերբական կողմի ակնկալիքները: Վուկ Յերեմիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բելգրադ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |