Ալիևի օգնական. Հայաստանին զինելն անընդունելի է![]() 19 հունիսի 2024 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի վաճառքը հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հաջիևն ասել է, թե «Հայաստանին զինելն անընդունելի է» և «վնասակար» է անվանել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում, գրում է APA-ն։ «Սպառազինման ֆրանսիական քաղաքականությունը խթան կհանդիսանա Հայաստանում գործող ռևանշիստական ուժերի համար։ Հայաստանին մահաբեր զենքերի մատակարարումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի», - ասել է Հաջիևը։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |