ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են $100 մլն–ով ավելացնել ՀՀ ֆինանսավորումը19 հունիսի 2024 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100 մլն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը։ Այդ նպատակով Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքըլ Մալիոտակիսն առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների օրինագծում, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը։ Առաջարկվում է Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում Հայաստանի Հանրապետությանը հատկացվող օգնությունն ավելացնել 100,000,000 դոլարով։ Նշում է, որ ֆինանսավորումը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով և այժմ բնակվում են Հայաստանում: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |