Հայաստանի ԿԲ-ն կրկին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով - սահմանել է 7.25 տոկոս

PanARMENIAN.Net - 2009 թ. մայիսի 12-ի նիստում Կենտրոնական Բանկի խորհուրդն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.25%: 2009 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 3.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 2.1 տոկոսային կետով` կազմելով 3.1%:



Ինչպես նշվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, ԿԲ խորհուրդը փաստել է, որ գնաճի ընթացիկ զարգացումները հիմնականում համահունչ են կանխատեսվող ժամանակահատվածի համար նախանշված ուղղություններին: Ինչպես - սպասվում էր, գնաճի տեմպը երկրորդ եռամսյակից սկսել է արագանալ, այդուհանդերձ կանխատեսվող հորիզոնում այն չի գերազանցի նպատակային թիրախի վերին սահմանը: Ընդ որում, գնաճի հետագա վարքագիծը հիմնականում կպայմանավորվի մոտակա ամիսների ընթացքում հիմնական կոմունալ ծառայությունների սակագների` ապրիլին տեղի ունեցած բարձրացման երկրորդային ազդեցությունների արտահայտմամբ - մարտի սկզբին դրամի արժեզրկման հետ-անքով սկսված ներմուծվող ապրանքների գների ճշգրտման գործընթացի շարունակմամբ: Միաժամանակ, կանխատեսվող հորիզոնում հավասարակշիռ մակարդակից ցածր ՀՆԱ-ն եւ արտաքին գնանկումային միջավայրը կզսպեն վերոնշյալ գործոնների ազդեցությունը գների ընդհանուր մակարդակի վրա:



Ձեւավորված եւ սպասվող մակրոմիջավայրի ներկա պայմաններում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել գների կայունության եւ տնտեսության խթանման խնդիրների արդյունավետ համադրումից բխող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացումը` տոկոսադրույքների աստիճանական նվազեցման - ծավալային ընդլայնման համակցման միջոցով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---