Զախարովա․ ՌԴ–ն չի հրաժարվում ՀՀ հետ ռազմատեխնիկական շփումներից, բայց սահմանափակումներ կան

Զախարովա․ ՌԴ–ն չի հրաժարվում ՀՀ հետ ռազմատեխնիկական շփումներից, բայց սահմանափակումներ կան

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Երևանի հետ շփումներից ռազմատեխնիկակն ոլորտում, դրանք տեղի են ունենում կանոնավոր կերպով՝ չժխտելով, սակայն, որ կան որոշակի սահմանափակումներ։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ շփումներին ռազմատեխնիկական ոլորտում, ապա մենք չենք հրաժարվել։ Դրանք անցկացվում են կանոնավոր կերպով և մենք ոչ մի բողոք մյուս կողմից չենք տեսել»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հստակեցրել է, որ ներկայումս ռազմական նշանակության արտադրանքի առաքումները ՌԴ–ից արտերկիր իրականցվում են՝ հաշվի առնելով ռուսական կողմի կարիքները Ուկրաինայի հետ պատերազմում։

«Առկա սահմանափակումները սպառազինության և ռազմատեխնիկայի որոշ տեսակների համար վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր մյուս գործընկերների հետ»,–պարզաբանել է Զախարովան

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020–ի տվյալներով Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության 96 տոկոսը Ռուսաստանի հետ էր, 2021 թվականի հունվարից հետո տարբեր երկրների հետ մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքվել, որոնց մեջ Ռուսաստանի ծավալը 10 տոկոսից էլ ցածր է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---