Le Figaro-ի փոխտնօրեն. ՀՀ–ն Ֆրանսիայից 36 միավոր CAESAR է գնել![]() 19 հունիսի 2024 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro–ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, անդրադառնալով ՀՀ ու Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրին, տեղեկացրել է, որ Երևանը 36 միավոր CAESAR համակարգ է գնել, որոնք կմատակարարվեն 15 ամսում։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբոլոգում։ «Ադրբեջանից իր պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանը Ֆրանսիայից 36 CAESAR հրետանային համակարգ է գնել, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսում»,–ասվում է գրառման մեջ։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |