Գալուզին․ CAESAR–ների մատակարարումը ՀՀ–ին իրավիճակի վատթարացման ռիսկեր ունի19 հունիսի 2024 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստանին «իրավիճակի վատթարացման ռիսկեր է պարունակում»։ Ըստ նրա, աշխարհում չկա մի տարածաշրջան, ուր Արևմուտքից զենքի մատակարարումը հանգեցրել է իրավիճակի բարելավման, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Չգիտեմ մի տարածաշրջան, որտեղ իրավիճակը բարելավվել է արևմտյան զենքի մատակարարման արդյունքում»,–ասել է նա՝ հավելելով, որ դա լիապես վերաբերում է նաև Հարավային Կովկասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին CAESAR–ներ մատակարարելու մասին պայմանագիրը՝ հայտարարելով, որ Ֆրանսիան նոր սրացում է հրահրում Հարավային Կովկասում։ Իսկ ավելի վաղ Բաքուն էր նյարդային արձագանքել Հայաստանին ֆրանսիական CAESAR-ների վաճառքին և ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրերի կնքմանը Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |