Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև ամփոփելու են կազմակերպության շրջանակներում ծավալված բազմաբնույթ համագործակցությունը:

Ակնկալվում է, որ Խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չի բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---