ԱԽ քարտուղարը Ֆրանսիայում քննարկել է տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքը

ԱԽ քարտուղարը Ֆրանսիայում քննարկել է տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքը

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի վարչապետ Գաբրիել Ատալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործակցության բազմաոլորտ օրակարգը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և դրանց հեռանկարներին, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների շուրջ:

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---