Մոսկվան հուսով է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսությունը բացել![]() 20 հունիսի 2024 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի մինչև տարեվերջ։ Այդ մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովն ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։ «Կարգադրություններ են տրվել Հայաստանում և Մալդիվներում ՌԴ գլխավոր հյուպատոսություններ բացելու վերաբերյալ։ Այժմ Ինդոնեզիայիում՝ Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ընդհանուր առմամբ, դա բավականին մեծ կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է»,- ասել է նա։ Հայաստանում հյուպատոսության բացման ժամկետների մասին հստակեցնող հարցին ի պատասխան Իվանովն ասել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ «Հուսով ենք, որ մինչև տարեվերջ»,– ասել է նա։ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ որոշում Ռուսաստանում կայացրել են դեռևս 2023–ին։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |