Օգոստոսին ՀՀ-ում կանցկացվի «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը20 հունիսի 2024 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Oգոստոսի 20-26-ը Հայաստանում «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբար կանցկացվի, որի կազմակերպիչն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնը (CREFECO)։ Նախատեսվում է յուրաքանչյուր անդամ երկրից (10 երկիր)՝ ֆրանսերենի ազգային օլիմպիադայի հաղթող ճանաչված ավագ դպրոցի 2 աշակերտի մասնակցություն՝ իրենց ղեկավարի հետ: CREFECO-ն նպատակահարմար է գտել Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը կազմակերպել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի («Սիմոնյան» կրթական հիմնադրամ) Դիլիջանի մասնաճյուղում, որի հարկի տակ գտնվում է նաև հյուրատունը: Ըստ հիմնավորման՝ ամառային ճամբարը, որը բացառիկ և յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման համար, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, թե՛ նոր ընկերների և աշխարհը տարբեր երկրներից եկած հասակակիցների միջոցով ճանաչելու համար: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |