Բորել․ ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել ԼՂ հայերի վերադառնալու իրավունքի իրացումը21 հունիսի 2024 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին: «ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերում»,–նշել է Բորելը, հայտնում է Արմենպրեսը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող գերիների իրավիճակին՝ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն։ «ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղության գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության բարձրացման համար»,–նշել է նա։ Բորելը հիշեցրել է, որ այս առումով ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը՝ վստահության ամրապնդման միջոցառումների, այդ թվում՝ գերիների փոխանակման վերաբերյալ: ԵՄ–ն շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այս առումով: «ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների վերաբերյալ իր կանոնավոր երկխոսության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ շփումներում»,–հավելել է Բորելը: Նշվում է, որ ԵՄ պատվիրակությունը ուշադիր հետևում է տեղում տիրող իրավիճակին և սերտ կապի մեջ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր մուտք ունի հայ գերիների մոտ: «Ավելին, ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը»,–ասել է Բորելը: ԵՄ-ն նաև շարունակում է աջակցություն ցուցաբերել 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ ԼՂ–ից տեղահանված հայերին և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Photo. Reuters Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |