Բագրատ սրբազան․ Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը21 հունիսի 2024 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ մեկնել է Կիրանց։ Նա ասել է, որ գնում են Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը։ «Ուզում եմ գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու բուն իրավիճակը, գնահատելու, թե ինչ է տեղի ունենում»,- նախքան Երևանից Կիրանց մեկնելն ասել է նա լրագրողներին, հայտնում է Panorama.am-ը։ Սրբազանը նաև նշել է, որ ուզում են տեսնել իշխանության կողմից ցուցադրված հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացված փշալարերով ցանկապատը։ «Ուզում ենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը որտեղ է գտնվում... Ցանկապատ էր, սահմանագիծ էր, փշալար էր։ Մինչև օրս մեզ ուղարկված տեսանյութերում, լուսանկարներում այդ ցանկապատը չկա։ Ասում են Ոսկեպարում է, գնանք, տեսնենք մեր աչքերով ու համոզվենք՝ կա, թե չկա»,- ասել է Բագրատ սրբազանը: Այն հարցին, թե կա՞ արդյոք տեղեկություն Կիրանցում ոստիկանների ներկայության ու գյուղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, Սրբազանը պատասխանել է, որ տեղեկություն չունի։ «Ասացին, որ չկան, մնացածը կտեսնենք։ Կարող է այսօր հատուկ բերեն, չգիտեմ»,–ասել է նա։ Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել էր շարժման վերադասավորման մասին։ Հունիսի 22-ին ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |