ԱՄՀ-ը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահային: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը եւ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:

Գոհունակություն հայտնելով ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության մակարդակից, վարչապետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը` ընդգծելով, որ կառավարության հիմնական նպատակն է տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Տիկին Ռաթնա Սահայը, իր հերթին հավաստիացրել է, որ ԱՄՀ-ն եւս կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---