Ուժեղ քամուց վնասվել են տանիքների ծածկեր, էլեկտրասյուներ, մեքենաներ, տապալվել են ծառեր21 հունիսի 2024 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր շրջաններում, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, էլեկտրական սյուներ, թուլացել և կախվել են էլեկտրական մալուխներ, մետաղյա թիթեղներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների, սյուների ամրացման, ապամոնտաժման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ․ ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են։ Հունիսի 20-ին, ժամը 18:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող ճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը: Փրկարարները մասնատել են երկու ծառ և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է: Հունիսի 20-ին, ժամը 18:06-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղի սկզբնամասում ծառեր են պոկվել և ընկել ճանապարհին՝ երկկողմանի փակելով այն: Փրկարարները մասնատել և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են երկու ընկուզենի. երթևեկությունը վերականգնվել է: Հունիսի 20-ին, ժամը 17:08-ին և 18:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Գյուլագարակ-Ստեփանավան և Լոռի Բերդ-Լեջան ճանապարհներին ուժեղ քամուց ծառեր են ընկել երթևեկելի հատված՝ փակելով ճանապարհները: Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել երթևեկելի հատվածից. ավտոճանապարհներին երթևեկությունը վերականգնվել է։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |