Եղոյան․ Իշխող մեծամասնությունը տևական ժամանակ քննարկում է ԵՄ-ին անդամակցության ուղիներն ու գործիքակազմը21 հունիսի 2024 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ իշխող մեծամասնությունը տևական ժամանակ քննարկում է ԵՄ-ին անդամակցության ուղիներն ու գործիքակազմը։ Նա հավելել է, որ փոքր պետությունների համար լավ է լինել Եվրամիության անդամ, փորձը ցույց է տվել, որ անդամակցությունից հետո նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել, հայտնում է Արմենպրեսը։ «Եվրոպական ինտեգրումը մեկ քայլանի գործողություն չէ, նույնիսկ մի քանի քայլանի գործողություն չէ, նույնիսկ մեկ գծի վրա գտնվող բազմաթիվ քայլերից բաղկացած գործողություն չէ, այլ բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որոնց մեջ կան բազմաթիվ առանձին վերցրած քայլեր»,–ասել է Եղոյանը: Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ հանձնաժողովը գործում է 2007-ից որպես մշտական հանձնաժողով, 2007 թվականին ո՛չ ԵՄ-ին անդամակցության, ո՛չ ասոցացման համաձայնագրի, ո՛չ ազատ առևտրի մասին խոսք չկար, բայց կար ԵՄ-ի մասին խոսակցություն՝ սաղմնային վիճակում: «Հիշեք 2007 թվականը, թե որտեղ էր Հայաստանը աշխարհաքաղաքական քարտեզին և նայեք, թե որտեղ է Հայաստանը հիմա»,-ասել է նա: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ քննարկման արդյունքում անելիքները հնարավորինս մանրակրկիտ կուրվագծվեն փորձագիտական մակարդակում: «Հարց չկա դրված՝ լա՞վ է լինել ԵՄ անդամ, թե՞ լավ չէ: Այդ հարցի պատասխանը պարզ է: Փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ: Փոքր պետությունները համեմատաբար քիչ տալով՝ համեմատաբար շատ ստանում են այդ կառույցից: Մեծ պետություններն են, որ հաճախ իրենց նման հարցեր տալիս են: Չեք տեսնի մի փոքր պետություն, նկատի ունեմ տնտեսական ներդրմամբ, դեմոգրաֆիայով, բնակչությամբ, որ նման հարց տա, որովհետև փաստը ցույց է տվել, որ նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել ԵՄ-ին անդամակցելուց հետո: Հիմա այլ հարց պետք է քննարկենք՝ Հայաստանի ուղին, ճանապարհները, թե ինչպես ենք դա անում, ինչ գործիքակազմով ենք անում, ինչ ժամկետներում և այլն»,–ասել է նա: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, թե ինչ աստիճանի են ակտիվացել շփումները ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ գործընկերների հետ վերջին շաբաթներին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |