Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից21 հունիսի 2024 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից։ Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է, հայտնում է APA-ն։ «Այնպիսի պետություններից հետո, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան, Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումն ուրախացնում է մեզ։ Ինչպես նշել ենք ավելի վաղ, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջ է։ Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,–ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |