ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում հայագիտական հարցեր է քննարկել․ Նարեկացին գերմաներեն կթարգմանվի![]() 21 հունիսի 2024 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն թարգմանության վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ նախարարությունը կարևորում է հայկական մշակույթի հանրահռչակման և միջազգայնացման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը, ուստի պատրաստ է աջակցել Նարեկացու գլուխգործոցի գերմաներեն թարգմանությանը: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Արմենուհի Դրոստ Աբգարյանի հայագիտական գործունեության համար. 100-ից ավելի գիտահետազոտական հրատարակությունների (մենագրություններ և հոդվածներ տարբեր լեզուներով՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հայերեն) հեղինակը երկար տարիներ ղեկավարել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնը: Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ հանդիպմանը քննարկվել է հնարավոր համագործակցությունը՝ միտված հայագիտության զարգացմանը, տարբեր համատեղ հետազոտությունների հնարավորությանը, այդ թվում՝ արխիվավարության, արխիվային գործի շրջանակում՝ կարողությունների զարգացման և համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է նաև ընդունելություն, որին մասնակցել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարը, հայ համայնքի կրթության և մշակույթի ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստան-Գերմանիա նոր նախաձեռնությունները և ծրագրերը: Գերմանիա այցի շրջանակում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև «Հումբոլդ ֆորում» հիմնադրամի նախագահ Հարթմութ Դորգերլոհի հետ: Ներկայացնելով ֆորումի գործունեությունը՝ հիմնադրամի նախագահը նշել է, որ այն համախմբում է մի շարք կրթամշակութային նախաձեռնություններ և ընկերություններ՝ պրուսական մշակույթի ժառանգություն, Էթնոլոգիական թանգարան, Բեռլինի մի քանի պետական թանգարաններ, Հումբոլդի համալսարան և այլն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |