Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը![]() 22 հունիսի 2024 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Այդ մասին հայտնել են ինստիտուտից։ «Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Shamshyan.com–ի, դերասանուհին գիշերը հանկարծամահ է եղել։ Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Նա խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում, հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ Նա խաղացել է նաև «Ձիավոր, որին սպասում են», «Ընկեր Փանջունի», «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» և այլ ֆիլմերում, մասնակցել բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի։ Նրան մեծ ճանաչում բերեց «Մեր բակը» հեռուստաֆիլմում կատարած դերը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |