ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը![]() 22 հունիսի 2024 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելի վաղ մի քանի անգամ Բաքուն ապատեղեկատվություն էր տարածել, իբր, Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից կրակի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |