Հայաստանը պատրաստ է աջակցել Սլովենիային ԵՄ նախագահի պաշտոնում13 մայիսի 2009 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Մադրիդ կատարած այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր սլովենացի գործընկերոջը Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել սլովենական նախագահությանը: Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, իրավապայմանագային դաշտի ընդլայնման, ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք տարածաշրջանային հարցեր: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուզասկուսի հետ: Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղիները: Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ դրա հետեւանքների նվազեցման շուրջ: Վիգաուդաս Ուզասկուսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդի հանգուցալուծման վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |