Դաղստանում ահաբեկչության հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել՝ 15 ոստիկան, քաղաքացիականներ, նաև քահանա![]() 24 հունիսի 2024 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23–ին ՌԴ Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, եկեղեցիների և ՃՏՈ հենակետի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15–ը ոստիկան։ Այդ մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։ Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ՌՈւԵ քահանա։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ «Ավելի քան 15 ոստիկան դարձավ ահաբեկչության զոհ՝ զենքը ձեռքին պաշտպանելով Դաղստանի անդորրն ու խաղաղությունը»,–ասել է Մելիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հունիսի 23–ին մարտեր են ընթացել Դերբենտի և Մախաչկալայի փողոցներում։ Իրավապահները հայտարարել են, որ հարձակվողները միջազգային ահաբեկչական կազմակերպության հետևորդներ են՝ «կհստակեցվեն նրանց համակարգողներն ու կազմակերպիչները»։ Հունիսի 24–ի դրության հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլն ավարտվել է։ Ոչնչացվել է 6 ահաբեկիչ։ Այդ մասին ևս հայտնել է Մելիկովը։ Ըստ ռուսական ԶԼՄ–ների, սպանված ահաբեկիչներից 3–ը ազգակցական կապի մեջ են Դաղտսանի Սերգոկալինյան շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի հետ՝ երկուսը նրա որդիներն են, իսկ մեկը՝ զարմիկը, գրում է BBC-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնաբանել Դաղստանի իրադարձությունները։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |