Երևանում մեկնարկում է ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը![]() 24 հունիսի 2024 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը հունիսի 24-25-ը կանցկացվի Հայաստանում։ Հանդիպման նախօրեին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։ ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին և նշանավորելով արդյունավետ ու ոգեշնչող հանդիպման սկիզբը, ևս մեկ անգամ վերահաստատել է այս միջոցառման կարևոր առաքելությունը՝ ամրապնդելու բոլորի հավաքական ջանքերը՝ ուղղված հարկային թափանցիկության և համագործակցության բարձրացմանը ամբողջ տարածաշրջանում։ «Այս գեղեցիկ վայրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, ոչ միայն կատարյալ միջավայր է ստեղծում մեր համաժողովի համար, այլև հնարավորություն է տալիս ականատես լինել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Հաջորդ երկու օրերի ընթացքում, երբ սկսենք մեր աշխատանքներն ու քննարկումները, վստահ եմ, որ առաջացած պատկերացումներն ու գաղափարները ճանապարհ կհարթեն մեր ընդհանուր նպատակների առաջընթացի համար»,- ասել է Բադասյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |